copy image url
Ներքին 47 րոպե առաջ - 22:00 12-08-2026

Տիգրան Ավինյանը 2026-ի հունվարին 237 մլն դրամ է «նվիրել» Գագիկ Ծառուկյանին

Ներկայացվող փաստաթուղթը վկայում է Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող և նրա հետ տեղի ունեցող գործընթացների սին և քաղաքական լինելը։

Այսպես, Տիգրան Ավինյանի 2026 թվականի հունվարի 15-ի թիվ N198-Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղակայված 956․7 քմ մակերեսով շինությունը և 4732 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարվել են Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ին, որը 20 տարուց ավելի է զբաղվում է գազալցակայանների գործունեությամբ։

Գույքերի շուկայական արժեքը կազմել է 474 միլիոն դրամ, սակայն վաճառվել է 237 միլիոն դրամով՝ արժեքի 50 տոկոսով։

Ի թիվս ծագող բազմաթիվ հարցերի՝ պետական խոշորագույն գույքը նման արժեքով (կես գնով) Ծառուկյանին օտարելու համար Տիգրան Ավինյանը հարցաքննվե՞լ է։

Oragir.News-ն առաջիկայում կփորձի պարզել այս և հարակից այլ հարցերի պատասխանները։