Ներքին 1 ժամ առաջ - 19:11 21-08-2026

Կալանքը դարձել է քաղաքական ճնշման գործիք․ Արմեն Մանվելյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական, այլև քաղաքական և հասարակական լայն արձագանք էր ստացել․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանը։

Չալաբյանի դատավարությունը Արմեն Մանվելյանը գնահատում է որպես Հայաստանի արդարադատության համակարգի և պետական ինստիտուտների համար կարևոր փորձություն։

Մանվելյանի խոսքով՝ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը քաղաքական ենթատեքստ ուներ։ Նա պնդում է, որ Չալաբյանը «անօրինական կերպով և կեղծ մեղադրանքներով» էր հայտնվել դատարանի առաջ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում հիմա մասսայաբար հետապնդում է իականացվում քաղաքական գործիչների նկատմամբ, որոնցից շատերը գտնվում են բանտերում, շատերի դեմ քրեական գործեր են հարուցել։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալ ունենալը նորմալ է դարձել, և սա շատ վատ նորմա է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց Մանվելյանը՝ նշելով, որ իրենց պայքարը նաև նրա համար է, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղաքական բանտարկյալներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի