Կառավարության կայքում կարդում ենք ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանի կենսագրությունը։
Այնտեղ մանրամասն գրված է, թե որտեղ է ուսանել, որտեղ է աշխատել... Մի խոսքով, փայլուն կենսագրություն, բայց մի կարևոր դրվագ չկա։
Բանն այն է, որ Դավիթ Թադևոսյանը կապված է եղել է «Լույս» հիմնադրամի հետ, որի համահիմնադիրներից և Հոգաբարձուների խորհրդի անդամ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ավելին` նորանշանակ նախարարը ժամանակին դիֆերամբներ է ձոնել այդ հիմնադրամին։
Թե ինչու է Դավիթ Թադևոսյանը թաքցրել այս փաստը, կարելի է միայն ենթադրել։