Օրակարգ․ Սահմանադրությունը փոխելուց հետո Հայաստանը կդառնա «Արևմտյան Ադրբեջան»․ Արմեն Մանվելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, անվտանգային հարցերով փորձագետ և «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Մանվելյանի հետ զրուցել ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի և Ադրբեջանի չդադարող պահանջների, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարի և այս փուլում հաջողության չհասնելու պատճառների, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման առաջարկին, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Մանվելյանը շեշտեց, որ Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը փոխելուց հետո Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը և կդառնա «Արևմտյան Ադրբեջան», կամ թուրքական վիլայեթ։ «Երբ դու փոխում ես Սահմանադրությունը, հանում ես Անկախության հռչակագրին հղումը, Հայաստանը կորցնում է իր անկախության ու սուվերենության կարևորագույն փաստաթուղթը, զուգահեռաբար դիմում ես ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար, դա կարող են անել միայն եթե երկուսն էլ՝ Հայաստանը և Ադրբեջանը համատեղ դիմեն, դրանով վերջնականապես փակում ես Արցախի հարցը, իսկ Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանը կորցնում է իր սուվերենությունը, դառնում «Արևմտյան Ադրբեջան», կամ թուրքական վիլայեթ»,- ասաց նա։

Միջազգայնագետը նաև համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնում են անհնարին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը