Ներքին 58 րոպե առաջ - 19:19 21-08-2026

Օրենքը Հայաստանում բոլորի նկատմամբ հավասարապես չի կիրառվում․ երաժիշտ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ավետիք Չալաբյանին սատարելու եկած երաժիշտ Տիգրան Ավետիսյանը կարծում է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տեղավորվում է Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների ընդհանուր տրամաբանության մեջ։

Նա որպես օրինակ հիշատակում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արմեն Աշոտյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված գործընթացները։

«Ոնց եղավ, օրինակ, Բագրատ Սրբազանի դեպքում, Արմեն Աշոտյանի դեպքում, շատերը կան, հիմա բոլորին չեմ հիշի։ Բնականաբար, խոհեմ մարդկանց համար շատ ակնառու է, որ սա քաղաքական հետապնդում է։ Որովհետև այս դեպքում կարելի է ցանկացած մարդու լսել, տարբեր օրերի, տարբեր ամիսների խոսակցությունները կպցնել իրար և ինչ-որ, այսպես ասած, կրիմինալ բան ստանալ»,- ասում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, կարող են կոշտ և վիրավորական արտահայտություններով թիրախավորել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, մինչդեռ ընդդիմադիրների խոսքերի նկատմամբ կիրառվում է այլ մոտեցում։

Տիգրանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վկայում է, որ օրենքը Հայաստանում բոլորի նկատմամբ հավասարապես չի կիրառվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի