«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սեմյոն Բաբայանը դատարանի բակում էր՝ իր աջակցությունը հայտնելու Ավետիք Չալաբյանին։ Նա
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ Չալաբյանի գործին, Հայաստանում իրավապահ և դատական համակարգերի աշխատանքին ու, իր գնահատմամբ, իշխանության կողմից կիրառվող երկակի ստանդարտներին։
«Այսօր ես եկել եմ ի աջակցություն Ավետիք Չալաբյանի և ուզում էի շեշտել, որ այսօրվա իշխանությունը երկակի ստանդարտներ է կիրառում։ Նույն միջադեպերում տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում՝ կախված սոցիալական խմբի պատկանելությունից, քաղաքական կողմնորոշումից»,– ասաց Բաբայանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ տարբերակված մոտեցումը, իր գնահատմամբ, դրսևորվում է նաև իրավապահ համակարգի աշխատանքի ընթացքում։
«Նույն բովանդակությամբ խախտումներ են եղել ՔՊ-ական կամ իշխանական լիազորված անձանց, վստահված անձանց նկատմամբ, բայց նրանց դեպքում, օրինակ, եթե եղել են հաղորդումներ, քրեական գործ չի հարուցվել։ Եթե քրեական գործ հարուցվել է, անգամ ծանուցագիր չի ուղարկվել քննիչի կամ դատախազի կողմից՝ հետագայում իմանալով նրանց իշխանական պատկանելության մասին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։