copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:01 20-08-2026

Գևորգ Սաղոյանից Նարեկ Նալբանդյան. չի հիշատակվում Ժաննա Անդրեասյանի եղբայրը

Ազգային ժողովում բազմիցս հիշատակվեց ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ՔՊ նախընտրական ցուցակի 122֊րդ համար Գևորգ Սաղոյանը։

Նրա նոր ձևավորվող շինարարական կայսրությունում հավասար բաժնեմաս ունի ոչ միայն Արմեն Սաքապետոյանը, ով հայտարարում է, որ հետապնդվում է իշխանությունների կողմից, այլև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հարազատ եղբայրը` Արտակը։

Հետաքրքրական է, որ Գ. Սաղոյանի և Ա.Սաքապետոյանի մասին հիշեցին և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները, իսկ Արտակ Անդրեասյանը մնաց ստվերում. պատճառն այն է, որ 2 կողմն էլ Արտակին թերևս յուրային է համարում։

Մի կողմից սա մերօրյա իշխանությունների այլասերման վառ դրսևորում է. նույն բանն անող 2 անձ տարբեր «մեկնաբանությունների» են ենթարկվում, մեկը` «թալանչի նախկին», մյուսը` «հեղափոխական ներկա»։

Այնինչ պատճառը շատ պարզ է. եթե չհաշվենք երկերեսանիությունը, կապիտալը չի կարող երկար ժամանակ անշարժ մնալ, հետևաբար նախկին իշխանությունների չհայտարարագրված վիթխարի գումարները դաշտում գտնում֊ընտրում են ՔՊ֊ի համար որևէ նախընտրելի ֆիգուր, որի միջոցով իրականացնում կամ ավելի ճիշտ շարունակում են իրենց բիզնես գործունեությունը։

Նման անձանցից է նաև Նարեկ Նալբանդյանը, որի միլիարդների ծագումը առ այսօր անհայտ է ՀՀ բնակչության գրեթե ողջ կազմին։

Եվ երբ վերջիններս որևէ պահի դառնում են չափից ավելի «հայտնի», առաջանում են նորերը։

Այդպիսիներից է Գևորգ Սաղոյանը, որին ևս կարճ ժամանակ անց կփոխարինի մի նոր «նարեկնալբանդյան»։