Իրանցի 24-ամյա Մեհրնուշ Ռեզայի սերը ճանապարհորդելու հանդեպ նրան բերել է Հայաստան։
Ակադեմիական կրթությունը կիսատ թողնելով՝ որոշել է, որ ճանապարհորդելու է ամբողջ աշխարհով մեկ, ծանոթանալու է տարբեր երկրների մշակույթին ու ազգային սովորություններին։
Գենետիկա ուսումնասիրող Մեհրնուշ Ռեզային ընկերոջ հետ հիմա Գյումրիում է ապրում։ Նրանք նվագում են, փորձում տարածել իրենց ազգային երգն ու երաժշտությունը։ Գյումրին սիրել են միանգամից։
Իրանցի ուսանողը
Oragir.News-ի հետ զրույցում ասում է․ «Մարդիկ լավն են, ճաշակ ու ոճ ունեն, քաղաքն ու բնությունը համահունչ են, մարդիկ շատ ջերմ են, ամեն ինչ շատ լավ է»։
Իրանցի աղջիկը, նախքան զրույցը սկսելը, ասում է, որ վարժ չի կարող խոսել անգլերեն, և գուցե մեր զրույցը չստացվի։
Մանրամասները՝ տեսանյութում։