Օգոստոսի 14-ին՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հյուսիս-արևելյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։
Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։
«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում գիշերը և երեկոյան առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վ։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +28+30,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +26+31,
Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28։