Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 44 րոպե առաջ - 14:44 13-08-2026

Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը

Հայաստանի պետական մարմինները ստուգումներ կանցկացնեն Հայաստանի տարածքից դուրս բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից որդեգրման դեպքերում։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարության նիստում։

Որոշման համաձայն՝ Արդարադատության նախարարությանը պետք է տրամադրվեն որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև երեխային որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տվյալները։

Դրանից հետո տվյալների վերլուծության հիման վրա որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացությունը կներկայացվի Հայաստանի վարչապետի աշխատակազմ։