copy image url
Ներքին 48 րոպե առաջ - 23:38 12-08-2026

Կենսաթոշակի կամ նպաստի չափը հաշվարկելու նոր թվային գործիք է ստեղծվել

Մի հետաքրքիր թվային գործիք ենք ստեղծել, որն ուզում եմ ձեզ ներկայացնել: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր շատ քաղաքացիներ հաճախ մեզ դիմում են մի հարցով, որը թվում է, թե պարզ հարց է, բայց իրականում այդքան էլ պարզ հարց չէ՝ թե ինչքան է իրենց, օրինակ, կենսաթոշակը կամ որևէ տեսակի նպաստը: Եվ ես հանձնարարել էի մեր գործընկերներին մի համապարփակ թվային գործիք ստեղծել օնլայն, որով հնարավոր կլինի հաշվարկել քաղաքացու կենսաթոշակի չափը, նպաստի չափը, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների՝ բացառությամբ անապահովության նպաստի, և մենք արդեն ունենք այդ գործիքը»,-ասել է Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված