copy image url
Ներքին 15 ժամ առաջ - 23:15 19-06-2026

Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

«Ես նախագահ եղած ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, երբեք չեմ հանդիպել։ Նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահի պաշտոնը թողնելուց 2-3 տարի անց»,-պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ հանդիպելու մասին հարցին՝ ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ անձնական ընկերություն երբեք չի արել, բայց միշտ լավ է լսել իր մասին։

Նա նշեց, որ Կկարապետյանի հետ ընդամենը մի քանի անգամ է հանդիպել։

«Բայց այս ամբողջ ընթացքում (ընտրությունների) այնպես է ներկայացվել, որ նույն մարդիկ ենք։ Կոմունիկացիայի հնարավորությունը այսօր կա, հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք, այստեղ որևէ արգելք ես չեմ տեսնում»,- ասաց Երկրորդ նախագահը։

Քոչարյանը նշեց, որ նախընտրական շրջանում անընդհատ փորձեր էր արվում ընդդիմությանը միասնական ներկայացնել, դրա համար Կարապետյանի հետ կոմունիկացիա չի եղել։

«Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանից հետո երկրորդ ամենամեծ բարերարն է»,- ասաց երկրորդ նախագահը և հիշեցրեց, որ եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի մասնակցել հիմնադրամի նիստերին, բայց նյութերն ուղարկում էին իրեն և նա տեսնում էր, որ շատ դեպքերում Սամվել Կարապետյանն ավելի շատ գումար էր նվիրաբերում, քան բոլորը միասին վերցրած։

Ես տեսնում էի, որ մի մարդ հատուկ վերաբերմունք ուներ հայրենիքի նկատմամբ, բայց անձնական ընկերություն, մոտիկություն երբեք չենք ունեցել։

«Հարգանք կա (Կարապետյանի նկատմամբ), որովհետև, իսկապես, մարդիկ ոչ թե ժառանգել են մեծ հարստություն, այլ այն ստեղծել են իրենց շնորհքով, և նման մարդկանց նկատմամբ ձևավորել ատելություն ժողովրդի մոտ, հանցանք է։ Հակառակը՝ պետք է հարգանք սերմանես, այն աճեցնես։
Մեր մոտ ճիշտ հակառակն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ եզրակացնելով, որ նման կերպ ոչնչացվում է բարեգործության ինստիտուտը։

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի