Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և եթե դրանք անհաջող լինեն, մենք կվերադառնանք լայնածավալ ռազմական գործողության։ Ես արձագանքել եմ միջնորդների խնդրանքին՝ Իրանի հետ բանակցություններին հնարավորություն տալ։ Ես չափազանց շատ ժամանակ չեմ տրամադրի բանակցություններին»,- նշել է նա։