Ալետայի մահից շաբաթներ անց դերասան և հումորիստ Նորայր Նիկոյանը աստիճանաբար վերադառնում է իր աշխատանքային գործունեությանը՝ կրկին ակտիվանալով նաև սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստվում է շարունակել իր աշխատանքը՝ միաժամանակ ընդգծելով, որ կորստի ցավն իր հետ է մնալու միշտ։
«Չեմ ուզում պատմել քո մասին, ոչ էլ իմ զգացածի մասին, էդ իմն ա ու իմ հետ եմ տանելու միշտ։ Շարունակելու եմ ապրել, աշխատել, ուրախացնել մարդկանց (որ դու էլ շարունակես ինձնով հպարտանալ), ուղղակի սրտիս մեջ մի մեծ դատարկ տեղ չի թողնելու երբեք ինձ լիարժեք զգամ։ Կհանդիպենք, Ալետս…»,- գրել էր նա։
Այսօր Նորայրը նոր հրապարակում է արել՝ կիսվելով հետևյալ մտքով.
«Ժամանակը չի խլում մարդկանց․ այն պարզապես սովորեցնում է ապրել նրանց թողած հիշողություններով»։