copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 21:20 27-07-2026

Իսրայելական բանակը ՀԱՄԱՍ-ի թունել է ոչնչացրել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարյուրավոր մետր երկարությամբ ստորգետնյա թունելը:

Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայի հյուսիսային բրիգադի և 99-րդ դիվիզիայի ենթակայության տակ գտնվող «Յահալոմ» ինժեներական ստորաբաժանման զորքերը գործողություններ են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսային մասում: ՀԱՄԱՍ կազմակերպության ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացման գործողության շրջանակներում բրիգադի զինծառայողները ոչնչացրել են հարյուրավոր մետր երկարությամբ ևս մեկ ստորգետնյա թունել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված