copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:06 27-07-2026

Առևտրի շրջանառությունը նվազել է 0․1 %-ով․ գնաճը կազմել է 5.1 %

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.4%: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 25.4% աճ,
ծառայություններ՝ 19․7% աճ,
արդյունաբերություն՝ 4% աճ,
առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 3․3%-ով. արտահանումը նվազել է 20․5%-ով, իսկ ներմուծումն աճել՝ 8․6%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.1%»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր