Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերը լիակատար մարտական պատրաստության վիճակում են և պատրաստ են վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ։
Այս մասին ՑԱԽԱԼ-ի օդաչուների կուրսի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելի բանակը մարտական պատրաստության վիճակում է և պատրաստ է մարտական գործողությունների վերսկսմանն ու Իրանին հարված հասցնելուն»,- ասել է նախարարը։
Նախարարը նաև սպառնացել է պետության թշնամիներին՝ հայտարարելով, որ «Իսրայելի երկար ձեռքը» կհասնի նրանց, որտեղ էլ նրանք թաքնվեն։
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։