copy image url
Արտաքին 36 րոպե առաջ - 23:21 27-07-2026

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։

Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք կամ բարեբախտաբար, սա իմ հարցը չէ, սա Երևանի համար է, չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ», - ասել է նա։

Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացվել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի