Դերասան Գևորգ Գրիգորյանը հաստատել է նոր հարաբերությունների մասին լուրերը՝ հրապարակելով լուսանկարներ իր ընտրյալի՝ Քրիստինա Բալյանի հետ։
Հրապարակմանը կից դերասանը գրել է.
«Ամենամութ ժամանակներում, ամենասարսափելի պահին՝ իմ լույս»։
Ավելի վաղ Քրիստինա Բալյանն էլ համատեղ լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Հիմա բոլորդ ազատ եք, հաջողություն»։
Քրիստինա Բալյանի սոցիալական էջերից պարզ է դառնում, որ նա մասնագիտությամբ հոգեբան է, իսկ ներկայումս գործունեություն է ծավալում մարքեթինգի ոլորտում։