copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:49 06-01-2026

Փաշինյանի աջակիցները թույլ չեն տվել Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել Թալինի եկեղեցի

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։

Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։

Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չեն տալիս մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու։ Թեմի հոգևորականները եկեղեցու մուտքի մոտ «Հայր մերն» ասացին։

Նշենք, որ տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Որևէ արդյունք չտվեցին ո՛չ Արագածոտնի թեմի հոգևորականների, ո՛չ էլ Մայր աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցությունները։

«Մենք մեր ծեսը կանենք, կգնանք, հետո դուք ձեր ծեսը կանեք»,- հայտարարեցին Փաշինյանի աջակիցները՝ պնդելով, որ պատարագը պետք է մատուցի իրենց նախընտրած հոգևորականը (արդեն նախկին հոգևորական տեր Թադեն, որը կարգալույս հռչակվելուց հետո կրում է իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան)։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց