copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:32 20-06-2022

Pussy Riot-ի անդամ Օլգա Բորիսովային թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան


Pussy Riot-ի անդամ Օլգա Բորիսովային արգելել են մուտք գործել Վրաստան։ Այս մասին Բորիսովան գրել է Twitter-ում։
Ակտիվիստի խոսքով՝ իրեն առանց բացատրության չեն թողել մուտք գործել Վրաստան։ Նա վերադառնում էր Թբիլիսի Pussy Riot-ի եվրոպական շրջագայությունից հետո, որը կազմակերպվել էր ի աջակցություն պատերազմից տուժած ուկրաինացիների։

«Ես այլ տուն չունեմ, բացի Թբիլիսիից, այնտեղ է իմ ընկերը և բնակարանը, որի համար վճարում եմ»,- գրել է նա։
Բորիսովան ասում է, որ իրեն Վրաստանից վերադարձրել են Ստամբուլ, որտեղից, ենթադրաբար, պետք է մեկնի Ամստերդամ։

Օլգա Բորիսովայի խնդրի մասին հայտնել է նաև Ալեքսեյ Նավալնիի համախոհ Լյուբով Սոբոլը։

«Անցյալ տարի նրանք ինձ երկիր չթողեցին, և արդյունքում Վրաստանը դարձավ աշխարհում միակ երկիրը, որն ինձ արգելեց մուտքը։ Այս ամենն այլ կերպ չի կարելի մեկնաբանել, քան օգնություն պուտինյան ռեժիմին», - գրել է Սոբոլը Twitter-ում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը