Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ, «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանին։
Նրա հետ ամփոփել ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները, ԵՊՀ ռեկտորի անօրինական ընտրությունը։
Քննարկել ենք, թե ինչի կարող է հանգեցնել անազատ համալսարանը, ինչպես են այդ ճնշումները տեղի ունենում համալսարանում։
Անդրադարձել ենք կրթության ցածր որակին և թե ինչպես է, ութ տարի իշխանության լինելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15-ամյա աշակերտների կրթության ցածր որակի մեղքը հանճարեղաբար բարդում Լիսկայի և Ծառուկյանի վրա։ Անդրադարձել ենք ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, կրթության ոլորտում մարդու իրավունքների խախտումներին և ոլորտում առկա այլ խնդիրներին։
Հաղորդման ընթացքում քննարկել ենք նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն։
Անդրադարձել ենք նաև մի շարք այլ թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում: