ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը բացահայտում է Հայաստանի իրավական համակարգում տիրող ամենացավոտ խնդիրների խորքային, քաղաքական դրդապատճառները:
Ինչու են կալանավայրերում մարդկանց նկատմամբ դաժան, նվաստացնող վերաբերմունքն ու անմարդկային պայմանները դարձել սովորական երևույթ, և ինչու է կալանքը կիրառվում ոչ թե որպես խափանման միջոց, այլ բացահայտ պատիժ:
«Իրավունքների ոտնահարումն ու անբարեխիղճ ծառայողների կողմից լիազորությունների չարաշահումը ոչ թե առանձին պաշտոնյաների «ինքնագործունեությունն» են, այլ հստակ մշակված պետական քաղաքականություն, որն ունի իր կոնկրետ նպատակը»,- կարծում է Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ թիրախում միայն ընդդիմախոսները չեն. «Ցանկացած այլախոհություն ընկալվում է որպես թշնամություն»:
«Իշխանության հասած այս թիմը անցնում է լայնածավալ, ռեպրեսիվ քաղաքականության... այսինքն՝ ունենք ոչ թե իրավական պետություն, այլ հակաիրավական, ոչ թե ժողովրդավարական, այլ՝ միաբռնապետություն, ավտոկրատիա»,- ասում է իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում։