copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:47 29-06-2022

Ավստրիայի քաղաքացուն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան՝ ենթադրաբար ծննդյան վայրի պատճառով  

Ավստրիայի քաղաքացին պնդում է, որ Քութաիսի միջազգային օդանավակայանում դարձել է ռասայական պրոֆիլավորման զոհ:

Յուսուֆին (անունը փոխված է) կնոջ և յոթ երեխաների հետ, որոնցից կրտսերը ութ ամսական է, թույլ չեն տվել հատել Վրաստանի պետական ​​սահմանը՝ չնայած ավստրիական անձնագրերի առկայությանը։

SOVA պարբերականին տված հարցազրույցում տղամարդը պատմել է, որ սահմանապահները սկսել են հարցեր տալ այն բանից հետո, երբ նկատել են, որ ծնողների անձնագրերում որպես ծննդյան վայր նշված է Մախաչկալան։

«Երբ անձնագրերը հանձնեցի, երեխաների անձնագրերը վերևում էին։ Երեխաների անձնագրերի կնիք դրել են, ստացվում է՝ երեխաներին թույլ են տվել: Երբ բանը հասել է կնոջս անձնագրին, սահմանապահը հանկարծ ինչ-որ մեկին է կանչել: Որպես երեխաների ծննդյան վայր նշված է Վիեննան, որպես իմ ու կնոջս ծննդյան վայր՝ Մախաչկալան։ Սա կարելի է համարել ազգային կամ, չգիտեմ, ծննդավայրի խտրականության անուղղակի ապացույց»,- հայտնել է Յուսուֆը:

Յուսուֆի խոսքով, դրանից հետո սահմանապահները սկսել են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից