Ներքին Տեսանյութ Բաստիոն 1 ժամ առաջ - 22:00 11-09-2026

Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանին։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի կրթական համակարգի խնդիրներին։ Խոսել ենք OECD-ի վերջին հետազոտության մասին, ըստ որի՝ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջին տեղում են տարածաշրջանում։ Որո՞նք են հանրակրթության ոլորտում արձանագրվող վատ ցուցանիշների պատճառները, և ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Անդրադարձել ենք նաև բուհական կրթության խնդիրներին, ԵՊՀ ռեկտորի ընտրությանը, ինչպես նաև համալսարաններում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների և աշխատանքից ազատումների հարցերին։

Զրույցի կարևոր թեմաներից է եղել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Խոսել ենք Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին։

Անդրադարձ է եղել արցախցիների և Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությանը․ ներկայացրել ենք, թե ինչ քայլեր է նախատեսվում ձեռնարկել այս ուղղությամբ։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Հայաստանում ընդդիմության առաջնորդների նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների, դրանց հետևանքների և ընդդիմության անելիքների մասին։

Ամբողջական զրույցը՝ «Բաստիոն»-ի հերթական թողարկման ընթացքում։