copy image url
Ավելին 1 տարի առաջ - 18:37 11-06-2025

Թրամփը կարծում է, որ կարող է ներել Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է ներել միլիարդատեր Իլոն Մասկին, որի հետ հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել էին։

Այս մասին նա ասել է New York Post թերթի լրագրող Միրանդա Դիվայնի Pod Force One փոդքասթի ժամանակ։

ԱՄՆ նախագահը նշել է, որ չի մեղադրում Մասկին իրենց դաշինքի փլուզման համար, սակայն մի փոքր հիասթափված է։

«Ես նեղացած չեմ։ Ես իսկապես զարմացած էի, որ դա տեղի ունեցավ։ Նա դատապարտեց մի օրենք, որը ֆենոմենալ է…. Կարծում եմ՝ իրականում նա վատ է զգում, որ ասել է նման բաներ։ Ես հիասթափվել էի նրանից, բայց ունենք այն, ինչ ունենք…. Նման բաներ տեղի ունենում են։ Ես նրան չեմ մեղադրում»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք ինքը և Մասկը կարող են նորից լավ հարաբերություններ ունենալ, Թրամփը ասել է, որ հնարավոր է, սակայն «հիմա գլխավորը երկիրն ավելի բարձր մակարդակի հասցնելն է, քան երբևէ»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան