copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:34 13-07-2025

Ես նախազգուշացրել էի Մասկին. Թրամփը՝ էլեկտրամոբիլների օրենքի չեղարկման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկզբից էլ Իլոն Մասկին զգուշացրել է, որ էլեկտրական մեքենաների վերաբերյալ իրենց դիրքորոշումները տարբերվում են, և որ դա կարող է խոչընդոտել նրանց համագործակցությանը։

«Պետական ծախսերի մասին օրինագծում շատ լավ դրույթներ կան. այն չեղյալ հայտարարեց էլեկտրական մեքենաների պարտադիր օգտագործման մասին օրենքը, որը, ինչպես գիտեք, վնասեց Իլոնին: Դա շատ վատ է, բայց ես դա նրան ասել եմ դեռ շատ վաղուց, նախքան նա ինձ կաջակցեր: Ես նրան ասացի. «Դու երբեք ինձ հետ չես լինի, որովհետև ես չեղյալ եմ հայտարարելու պարտադիր օգտագործման մասին օրենքը»: Այնտեղ ասվում էր, որ մի քանի տարի հետո բոլորը կունենան էլեկտրական մեքենաներ»: Ես ասացի, որ դա տեղի չի ունենա, քանի որ ոչ բոլորն են ուզում էլեկտրական մեքենաներ»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։

Ի վերջո, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Մասկը «շատ վշտացած» էր օրենքի ստորագրումից, հավելել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան