Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 340,000 բնակչի՝ Հոնգսյա (միջազգային անվանումը՝ Նոուլ) թայֆունի մոտենալու պատճառով, ըստ նահանգային ջրհեղեղների և երաշտի դեմ պայքարի շտաբի։ 42-48 մ/վրկ քամու արագությամբ թայֆունը, կանխատեսվում է, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կհարվածի Շենժեն և Հույլայ քաղաքների միջև ընկած ափին։ Ցամաքին հասնելուց հետո թայֆունը կշարունակի շարժվել դեպի հյուսիս՝ աստիճանաբար թուլանալով։
Հաջորդ 24 ժամվա ընթացքում Գուանդուն նահանգի մայրաքաղաք Գուանդունում սպասվում են առատ տեղումներ։ Օդերևութաբանները կանխատեսում են 50-100 մմ տեղումներ, որոշ շրջաններում՝ մինչև 250 մմ։ Ավելի վաղ Չինաստանը մոտեցող թայֆունի պատճառով մի քանի շրջանների համար հայտարարել էր նարնջագույն (բարձր) տագնապի մասին։ Չինաստանում գործում են աղետների տագնապի չորս մակարդակներ՝ կարմիր (ամենաբարձր), նարնջագույն (բարձր), դեղին (բարձր) և կապույտ (միջին)։
Այս մակարդակների հիման վրա կառավարությունը տեղակայում է անհրաժեշտ ռեսուրսները՝ վնասները նվազագույնի հասցնելու, զոհերի թիվը կանխելու և բնական աղետների հետևանքները մեղմելու համար։