copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 12:55 25-07-2026

Բնության տեսարան Կալիֆոռնիայում. Սանտա Կրուզի երկնքում հայտնվել են յուրահատուկ ամպեր

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ քաղաքի բնակիչները ականատես են եղել հազվագյուտ մթնոլորտային երևույթի, որի ընթացքում ձևավորվել են անհավանական յուրահատուկ պտտվող ամպեր։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս բնական երևույթը առաջացել է մթնոլորտային գործոնների բացառիկ համադրության հետևանքով արևադարձային փոթորկի մնացորդների բերած խոնավ օդը բախվել է տեղի լեռնային տեղանքին՝ առաջացնելով մթնոլորտային ալիքներ։

Տարբեր բարձրություններում քամու արագության հանկարծակի փոփոխություններն ամպերին տվել են անսովոր պտտվող ու գեղարվեստական ձև՝ հիացնելով տեղացիներին և համացանցի օգտատերերին։