Սննդաբան Լիլիթ Բասյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Օրերս նա առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր նոր ընտրյալին, ով ազգությամբ բրազիլացի է։
Չնայած շատ հետևորդների համար այս ընտրությունն անսպասելի էր, և շատերն էին մեկնաբանություններում նշում, որ Լիլիթի կողքին պատկերացնում էին հայ տղամարդու, սննդաբանը հստակեցրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ դա իր կյանքն է, և ինքն է որոշում՝ ինչպես ճիշտ ապրել։
Ի հեճուկս քննադատությունների՝ զույգը վայելում է իր երջանկությունը, ինչի վառ ապացույցն են նոր հրապարակումները։ Լիլիթը սոցիալական ցանցի իր էջի սթորի բաժնում կիսվել է սիրելիի՝ արած հրապարակմամբ։
Լուսանկարում երևում է տղամարդու մարմնի մի հատվածը՝ թագի պատկերով նոր դաջվածքով։ Հրապարակմանը կից Լիլիթի ընտրյալը ռուսերենով գրել է. «Ոչ միայն իմ մտքերում, այլև իմ մարմնի վրա։ Դու իմ թագուհին ես, իմ սերը»։ Նա նաև ավելացրել է Բրազիլիայի և Հայաստանի դրոշները՝ սրտիկի նշանով։
«Երբ դուք կապված եք հավերժ, և թող հաջորդ կյանքերում դու ինձ ավելի շուտ գտնես»,- գրել է նա:
Զույգի ջերմ հարաբերությունները երևում են նաև նրանց համատեղ այլ լուսանկարներից, որտեղ նրանք երջանիկ ժամանակ են անցկացնում լողավազանի մոտ։