copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:03 22-10-2021

Պուտինը հիշեցրել է Երրորդ համաշխարհային պատերազմում փոխադարձ ոչնչացման սպառնալիքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վալդայ» միջազգային ֆորումում հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հարցին։

Պուտինի խոսքով ՝ միջուկային զենք ունեցող երկրները հսկայական պատասխանատվություն են կրում: Նա ընդգծել է, որ չպետք է մոռանալ, որ գոյություն ունի փոխադարձ ամբողջական ոչնչացման սպառնալիք:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը չպե՞տք է ավելի ակտիվ հանդես գա խաղաղության պաշտպանության համար, Պուտինը նշել է, որ Մոսկվան շատ դրական և կարևոր բաներ է ասում, բայց Արևմուտքում շատ բաներ պարզապես նախընտրում են չնկատել։

«Ուրեմն անիմաստ է խոսելը, մենք պետք է ձգտենք նրան, ինչի մասին խոսում ենք», - հավելել է Պուտինը, ընդգծելով, որ դա հեշտ գործ չէ, բայց Ռուսաստանը կաշխատի դրա վրա։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին