copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:27 25-07-2026

ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը

Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկայից։

Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
2025 թվականի արդյունքներով՝ Հայաստանի՝ համաշխարհային շուկաներ պանրի մատակարարումներից ստացած եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։ Դրանցից 13,5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստանին արտահանման հաշվին։
Այսպիսով, ռուսական շուկային բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը։
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի պանրի խոշորագույն գնորդն է, այլև միակ երկիրը, որը մշտապես՝ յուրաքանչյուր ամիս, հայկական պանիր է ներմուծել միլիոնավոր դոլարի չափով։

2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդները եղել են ԱՄՆ-ը (1,8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,9 հազար դոլար)։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կաթնամթերքի մատակարարումները։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ