Դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի Մաշա Մաթևոսյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ բարիատրիկ վիրահատության է ենթարկվել, նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից՝ ցույց տալով վիրահատությանը նախապատրաստվելու ընթացքը։
Մաշան պատմել է, որ անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, խոստովանել է, որ բնական անհանգստություն ունի, սակայն լավատեսորեն է տրամադրված։ Նրա խոսքով՝ այս ճանապարհի բոլոր փուլերով պատրաստվում է անկեղծորեն կիսվել հետևորդների հետ։
Վիրահատությունից առաջ դերասանուհու կողքին է եղել նրա մտերիմ ընկերուհին՝ դերասանուհի Զառան, ով աջակցել է նրան և հումորով փորձել թեթևացնել լարված մթնոլորտը։ Տեսանյութի ավարտին Մաշան հաջողություն է մաղթել ինքն իրեն և խոստացել շուտով կրկին կապ հաստատել հետևորդների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։