ԼՐԱՀՈՍ
Պահանջը մեկն է՝ այս վարչախմբի հրաժարականը․ բողոքի ակցիայի մասնակից
19:36 20-04-2022
Ես շատ վճռական եմ տրամադրված, ինչպես նաև շատ այլ երիտասարդներ։ Առջևում ապրելի 24-ն է, մենք իրավունք չունենք թուրքերի հետ բարեկամություն անել։ Եթե բարեկամություն անենք, նրանք մեզ ցեղասպանելու են։
Կիրկորովը պատմել է եկամուտների նվազման մասին
19:29 20-04-2022
Նա նաև հավելել է, որ լրացուցիչ գումարներ հայթայթելու համար հայտարարել է մի քանի հավելյալ համերգների մասին։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Գնել Սանոսյանը մարզպետների հետ քննարկել են 2021 թ․ ավարտած ծրագրերը
19:21 20-04-2022
Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ ապրիլի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն։
Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիան Ազատության հրապարակում. ուղիղ
19:19 20-04-2022
Արդեն 3-րդ օրն է, ինչ ընդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։ Արթուր Վանեցյանի կազմակերպած անժամկետ բողոքի ակցիային են միացել հանրային և քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։
Տղաները վստահ էին, որ թշնամին իրենց առջև է, ոչ թե թիկունքում. Կարին Տոնոյան
19:14 20-04-2022
Հայաստանն ազատագրվելու է այն չարիքից, որի անունը Նիկոլ Փաշինյան է։
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին
19:13 20-04-2022
Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Կիևը ներգրավել է 7000 օտարերկրյա վարձկանի. Զախարովա
19:04 20-04-2022
Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է նախարարության YouTube ալիքում հեռարձակված ճեպազրույցում։
Դուք Էդմոն Մարուքյա՞ն եք, դուք Լիլիթ Մակո՞ւնց եք, թե՞ Հայաստանի դեսպան․ Ղազարյանը՝ ՀՀ դեսպաններին
19:03 20-04-2022
Ընդդիմադիր կուսակցությունները ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ռուսաստանի հետ պետք է միաձուլվել, դառնալ մեկ ազգ, մեկ պետություն. քաղաքացի
18:55 20-04-2022
Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է, նախ՝ սկսենք պատմական հին էջից։ Մենք գիտենք, որ մեր հանրապետության տարածքը Ռուսաստանը ինքն է ազատագրել։
Արցախը կա՛մ կմնա հայկական, կա՛մ կվերանա. Ավետիք Չալաբյան
18:36 20-04-2022
Թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման ներքո ուզում են իջեցնել Արցախի ինքնորոշման նշաձողը կամ, ավելի պարզ ասած, փորձում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։
Պուտինը հիշել է մահացած ընկերոջը
18:34 20-04-2022
Նա պատմել է, որ 21 տարեկանում վնասվածք է ստացել մարզասրահում սալտո անելիս՝ անհաջող ընկել է, վնասել ողնուղեղը և հայտնվել հաշմանդամի սայլակում։
Իշխանությունները առաջ են տանում Թուրքիայի հետ արագ հաշտեցման քաղաքական ուղեգիծ. Մենուա Սողոմոնյան
18:06 20-04-2022
Այս իշխանությունները որդեգրել են հարցի փաթեթային լուծման տարբերակը։ Նրանք հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում այդ հաշտեցմանը։
Ընդդիմադիրները ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են անում. ուղիղ
17:37 20-04-2022
Բողոքի ակցիայի ընթացքում ելույթով հանդես կգան շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը, անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը, Էդգար Ղազարյանը։
Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
17:23 20-04-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդոալով
Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց. ոստիկանության էլիտար ստորաբաժանումներ են կենտրոնացվել
17:23 20-04-2022
Ի դեպ, դրանց անվանում են ոստիկանության էլիտար ստորաբաժանումներ։
Գյումրիում Նժդեհի արձա՞ն է ապամոնտաժվել
17:20 20-04-2022
Կիսանդրին կտեղադրվի վարժարանի գրադարանում:
Ինչպես Պուտինը որոշեց ներխուժել Ուկրաինա՝ ըստ Bloomberg-ի
17:18 20-04-2022
Bloomberg-ի երկու աղբյուրներ պնդում են, որ Ուկրաինա ներխուժելու որոշումը Պուտինը կայացրել է Սերգեյ Շոյգուի, Վալերի Գերասիմովի և Նիկոլայ Պատրուշևի հետ միասին:
Հնդկաստանը վերականգնել է արտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով. ԶԼՄ-ներ
16:47 20-04-2022
Պարբերականի տեղեկություններով՝ անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնություն են ուղարկվել թեյի, բրնձի, մրգերի, սուրճի, ծովամթերքի, հրուշակեղենի բեռներ։
Մալաք Թաուսը Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը․ Մուրազին՝ ՀՀ նախագահի ուղերձի մասին
16:23 20-04-2022
Մալաք Թաուսը իրականում Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը։ Դա նույնն է ինչ հայ եղբայրներին շնորհավորեն Նոր տարվա՝ Գաբրիել Հրեշտակի առթիվ
Լոնդոնի դատարանը թույլ տվեց Ասանժի արտահանձնումը ԱՄՆ
16:23 20-04-2022
WikiLeaks-ի հիմնադրին Միացյալ Նահանգներում կարող է սպառնալ մինչև 175 տարվա ազատազրկում:
Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ
16:02 20-04-2022
Միշուստինի խոսքով` ՌԴ արագ արձագանքման կենտրոնի աշխատանքի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում այս պահին ստեղծվում են պայմաններ բնակիչների` իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի համար
Փաշինյանը Մատվիենկոյի հետ հանդիպմանն առանցքային է որակել միջխորհրդարանական կապերը
15:56 20-04-2022
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները 30 տարիների ընթացքում դինամիկ կերպով զարգացել են և այսօր լավ առիթ է վերլուծելու կատարած աշխատանքը․ Նիկոլ Փաշինյան
44-օրյա պատերազմի օրերին հայտնի դարձած հրետանավորը միացել է հացադուլավորների կոչին
15:39 20-04-2022
Կոչ եմ անում երիտասարդներին միանալ՝ մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին: Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով. ԱԺ «Հայաստան» խմբակցություն
15:39 20-04-2022
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ
Գարիկ Սարգսյանը քարուքանդ է արել գյուղի ճանապարհը. ընտրություններից հետո այն չի վերանորոգվում
15:28 20-04-2022
Oragir.news-ի խմբագրություն է ահազանգել Նոր կյանք համայնքի մի բնակիչ և դժգոհում է, որ 2 ամիս է անցել, ինչ սկսվել է գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգումը, սակայն որևէ կերպ առաջ չեն գնում։
Միշուստինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է Հայաստանի հետ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը
15:28 20-04-2022
ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում
Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնին. Sportico
15:23 20-04-2022
Մրցաշարին չեն կարողանա մասնակցել աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը և աշխարհի ութերորդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը։
ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո
15:22 20-04-2022
Միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի․ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն
Արցախի հարցը շատ ավելին է, քան մեր պատիվը. ընդդիմադիրները ԵՊՀ-ի մոտ են
15:02 20-04-2022
Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը, որը ԵՊՀ դասախոս է, հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները ուղղակի և անուղղակի հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի:
Կողմ ես, որ Արցախը հայկական մնա՝ միացիր, եթե դեմ ես՝ գնա. վիճաբանություն՝ ակցիայի ժամանակ
15:02 20-04-2022
Ակցիայի ընթացքում մասնակիցներին միացավ մի երիտասարդ և փորձեց ինչ-որ պարզաբանում ստանալ, շարժման անդամները նրան կոչ արեցին կամ միանալ շարժմանը, կամ հեռանալ։
Խերսոնի մարզում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 40 ուկրաինացի զինվորական. Կոնաշենկով
14:58 20-04-2022
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ուկրաինական 6 անօդաչու և 2 «Տոչկա-Ու» հրթիռ»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միխայիլ Միշուստինի հետ
14:45 20-04-2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՌԴ կառավարության տուն հանդիպելու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Մարիուպոլի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել տարհանվել քաղաքից
14:43 20-04-2022
«Մի վախեցեք և տարհանվեք Զապորոժիե, որտեղ դուք կստանաք անհրաժեշտ ամեն օգնություն՝ սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ ամենակարևորը՝ կլինեք անվտանգության մեջ»:
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
14:26 20-04-2022
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման վերաբերյալ։
ԱՊԼ-ն դատապարտել է Թուրքիայի հարձակումը Իրաքի վրա
14:18 20-04-2022
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված ռազմագործողությանը։
Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել խորհրդարանից՝ լոքդաունի ժամանակ կազմակերպված խնջույքի համար
13:57 20-04-2022
Ջոնսոնը թագավորության պատմության մեջ առաջին վարչապետն է, որն օրենքը խախտելու մեջ բռնվել է պաշտոնավարման ընթացքում: