Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կնոջ դի կա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը նշված կենտրոնի բուժառու, 88-ամյա Լիանա Ղուկասովան է։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում