Արտաքին 4 տարի առաջ - 15:22 20-04-2022

ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո

Միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: Այս մասին պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար:

«Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Վաղը մեկնում են Երևան անցկացնելու այդ հանձնաժողովի արդեն 34-րդ նիստը»,- ասաց նա:

Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծեց նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին:

Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան