Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:23 20-04-2022

Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնին. Sportico

Ռուս թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, հաղորդում է Sportico պարբերականը։

Այսպիսով, մրցաշարին չեն կարողանա մասնակցել աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը և աշխարհի ութերորդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը։

Երկու թենիսիստներն էլ դեմ են արտահայտվել պատերազմին, սակայն ուղղակիորեն չեն դատապարտել Ռուսաստանի ներխուժումը։ Անդրեյ Ռուբլյովը պատերազմի մեկնարկի հաջորդ օրը Դուբայում կայացած մրցաշարի ժամանակ իրեն նկարահանող տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է No war, please («Պետք չի պատերազմ, խնդրում եմ») արտահայտությունը։ Դանիիլ Մեդվեդևը նույն օրը Մեքսիկայի մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Ես լիովին կողմ եմ խաղաղությանը»։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռուս և բելառուս մարզիկների պաշտոնական հեռացման մասին կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ։ Այդ դեպքում Ուիմբլդոնը կլինի թենիսի առաջին մրցաշարը, որն ամբողջությամբ կմերժի ռուսների մասնակցությունը Ուկրաինա ներխուժման պատճառով։

Ամենից շատ դիտված

08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:44 ՀՀ-ում էլիտաներ չկան. եթե լինեին, չէր լինի 2018-ի քաղաքական թատրոն-իշխանափոխությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի