Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
Երեկ՝ հուլիսի 12-ին, ողջ Հայաստանում և սփյուռքում մեծ շուքով ու համաժողովրդական ցնծությամբ նշվեց Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Թեև այսօր արդեն հաջորդում է Մեռելոցը և եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան Պատարագ, համանցանցը շարունակում է ողողված մնալ երեկվա ջրային խաղերի, և եկեղեցական յուրահատուկ ծեսերի մասին քննարկումներով ու ցնծության կադրերով:
Հարկ է նշել, որ Վարդավառի տոնին նախորդում է հատուկ շաբաթապահքը: Իսկ արդեն այսօր՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, ինչպես տաղավար բոլոր մեծ տոներից հետո, Մեռելոց է:
Այսօր հանրապետության բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո հավատացյալներն այցելում են իրենց հարազատների գերեզմաններին՝ տոնի ավետիսը փոխանցելով նաև նրանց հոգիներին: Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին անմասն չեն մնացել նաև հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերը:
Համանցանցը պարզապես տակնուվրա է եղել աստղային հրապարակումներից. Գարիկ Պապոյանը, Արմուշը, Ավետը, Իվետա Մուկուչյանն ու դերասանուհի Ժաննա Բուտուլյանը սոցցանցերի իրենց էջերում կիսվել են թաց ու ուրախ կադրերով՝ ցույց տալով, թե ինչպես են նշել ավանդական ջրոցին:
Սիրված հումորիստներ և դերասաններ Գարիկ Պապոյանն ու Արմուշը տոնը նշել են լողավազանի մոտ՝ անկեղծ ու ժպտառատ սելֆիով շնորհավորելով իրենց հետևորդներին:
Իսկ ահա դերասան Ավետը հրապարակել է նկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է մինչև վերջին թրջված վայելում տոնական ակտիվ ջրոցին սեփական տան բակում։
Տոնական օրվա ամենաթեժ հրապարակումներից են եղել երգչուհի Իվետա Մուկուչյանի և դերասանուհի Ժաննա Բուտուլյանի կադրերը:
Իվետա Մուկուչյանը Վարդավառը նշել է հենց հրապարակում՝ իր պարային խմբի աղջիկների հետ միասին: