copy image url
Ներքին 46 րոպե առաջ - 19:47 13-08-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուզանդի փողոցի շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհն էլ բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում