copy image url
Ներքին 42 րոպե առաջ - 21:14 12-08-2026

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. բժիշկները Շերամի փողոցում արձանագրել են տղամարդու մահը

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած տղամարդու դեմքին կան արնանման հետքեր, իսկ թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, պարզում են։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 40-ից 45 տարեկան է և անունն Արթուր է։

<ամրամասները՝ սկզբանղբյուր կայքում

Ամենից շատ դիտված