Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:51 12-08-2026

Բերման են ենթարկել. բլոգեր Նարե Հովսեփյանի վրա հարձակված անձը հայտնաբերվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նարե Հովսեփյանը, ով օրեր առաջ ահազանգել էր Սասունցի Դավիթ մետրոյի կայարանի հարևանությամբ իր վրա կատարված հարձակման մասին, նոր տեսանյութ է հրապարակել։

Աղջիկը հայտնել է, որ իրավապահ մարմիններն արդեն հայտնաբերել և բերման են ենթարկել իրեն վնասվածքներ հասցրած հանցագործին։

Նարե Հովսեփյանը հրապարակված հոլովակում խորին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք այս օրերին եղել են իր կողքին, ինչպես նաև պատկան մարմիններին՝ արագ ու արդյունավետ աշխատանքի համար:

Դեպքից հետո Նարեն դիմել է իր հետևորդներին ու հանրությանը՝ հորդորելով երբեք չթաքցնել նմանատիպ հանցագործությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարան չհասած ճանապարհահատվածում անհայտ անձը, առանց որևէ պատճառաբանության կամ նախնական վեճի, հանկարծակի հարձակվել էր բլոգերի վրա։ Անձը հարվածով հատակին էր գցել աղջկան և շուրջ 10 վայրկյան պայուսակից բռնած քաշ տվել քարքարոտ տեղանքով։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:52 Ինչ քննարկման է մասնակցել Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը