copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:37 11-08-2026

Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Ժողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»:

Վարդևանյանը տեսանյութում ընդգծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ամենակարևոր խնդիրներից է։

«Քաղբանտարկյալների հարցը ընդգծվում է հատկապես խափանման միջոց կալանքի, տնային կալանքի և ապօրինի հետապնդումների կոնտեքստում։ Այսօր Հայաստանում այդ վիճակն ահագնացող է։ Լուծումներ կարող են լինել, բայց դրա համար առաջնայինը քաղաքական կամքն է։ Այն, որ այս իշխանությունները դրա վերաբերյալ ճիշտ հակառակ կամքն ունեն, դա ևս ակնհայտ է։ Մենք ունենք կոնկրետ լուծումներ, որոնք ներկայացվելու են»,- ասել է Վարդևանյանը։