Ներքին 57 րոպե առաջ - 20:00 12-08-2026

Հայաստանին ոչնչացնում են՝ գլուխը շոյելով. ատոմակայանի փակումը և Ալիևի խոսքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական ատոմակայանի փակումից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, և Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր ապահովել։

TRIPP նախագծի շրջանակներում ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ վերլուծել են ՀՀ տարածքը և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը։Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը սա որակում է որպես հերթական աշխարհաքաղաքական թակարդ և էներգետիկ կապիտուլյացիա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ ատոմակայանն ունի հստակ շահագործման տեխնիկական ժամկետ, և այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, և ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկրի կառավարություն։ Այլ հարց է՝ Հայաստանի իշխանություններն ունե՞ն բավարար քաղաքական կամք՝ դիմակայելու Ադրբեջանի և Թուրքիայի այս համատեղ ճնշմանը։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է իր կանխատեսումները, թե ինչ վիճակում կհայտնվեն Հայաստանի պաշտպանական համակարգն ու տնտեսությունը ադրբեջանական «այլընտրանքային» հոսանքից կախվածության մեջ ընկնելու դեպքում։

«Հայաստանին ոչնչացնում են գլուխը շոյելով»,- ասել է Արմեն Մանվելյանը՝ վստահեցնելով, որ Ալիևի ձեռնարկած ցանկացած քայլ ուղղված է Հայաստանի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված