copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:42 25-07-2026

Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց

Քաղաքագետ, ԴԱԿ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր Տելեգրամի ալիքում շնորհավորել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձը.

«Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր. այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Այս օրերն ինձ համար ծանր են։
Իմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են։ Նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն վաղուց հատել է իրավունքի և բարոյականության բոլոր սահմանները՝ վերածվելով արժանապատվության, քաղաքական այլախոհության դեմ պայքարի։

Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Արմենը ուղղակի քաղաքական գործիչ չէ։
Նա նվիրված ընկեր է, բացառիկ տաղանդով օժտված անհատականություն, լայն մտահորիզոն ունեցող ինտելեկտուալ՝ բառի ամենաիսկական իմաստով։ Նա այն մարդկանցից է, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպում մտավոր հարստացում է, իսկ յուրաքանչյուր զրույց՝ գաղափարների և արժեքների շուրջ անկեղծ ու խորքային քննարկում։

Սիրելի՛ Արմեն, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ օրը։
Հավատում եմ, որ այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Անարդարությունը չի կարող հավերժ լինել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը, որքան էլ ուշ, ի վերջո հաղթանակելու են։

Վստահ եմ, որ շուտով կրկին միասին ենք լինելու՝ ավելի ամուր, ավելի իմաստուն և ավելի վճռական։ Միասին շարունակելու ենք կերտել այն Հայաստանը, որն արժանի է մեր նահատակ եղբայրների լուսավոր հիշատակին, մեր ժողովրդի արժանապատվությանը և մեր երեխաների ամենանվիրական երազանքներին։

Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր։
Քեզ՝ առողջություն, տոկունություն, ուժ և անսասան կամք»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել