copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:43 18-01-2025

«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցություն է հայտնում Բաքվում պատանդառված հայրենակիցներին

«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին։ Կեղծ և ապօրինի դատավարությամբ, թշնամական երկիրը փորձում է նսեմացնել հային, հայկական պետականությունը, որպեսզի էլ ավելի հեշտությամբ շարունակի իրագործել իր ագրեսորական նկրտումները Հայաստանի հանդեպ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն։

«Այսօրվա իշխանության կողմից այս ամենին զուտ դիտորդական կարգավիճակով հետևելը վկայում է, այն մասին, որ մեր հայրենակիցները ամենադժվար պահին լքվում և անտեսվում են այս իշխանության կողմից, որ այս իշխանությունը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ միայն հայ, այլ նաև մարդկային արժանապատվության հետ առհասարակ։

նիկոլին հուզում և մտահոգում է միայն սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը, ում համար հատուկ է միայն մեկ սկզբունք․ որ կարելի է զոհել և զոհաբերել ամեն ինչ, և՛ Արցախ, և՛ Հայաստանի ինքնիշխան տարածքներ, և՛ հազարավոր հայորդիների կյանքեր, և՛ գերեվարված հարյուրավոր հայրենակիցներ, և՛ հայի արժանապատվություն, և՛ դարերով ձևավորված ազգային, պատմական արժեքներ ու հարստություն, և՛ ինքնիշխանություն, միայն թե պահպանվի իրենց բռնապետական խիստ ժամանակավոր իշխանությունը, թեկուզև Հանրապետության Հրապարակի սահմաններում և թշնամական երկրի կառավարության վերահսկողության ներքո։ Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել, մինչև վերջին հայը։

Անընդունելի ենք համարում ցանկացած հայի կողմից այս օրերին Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական գործիչների հասցեին հնչող մեղադրական խոսույթներն և ձևակերպումները, քանի որ դա համապատասխանում է Բաքվի շահերին։

Գտնում ենք, որ ճիշտ չէ Բաքվի դատարաններից միտումնավոր համացանց արտանետվող հայի արժանապատվությունը նսեմացնող լուսանկարների տարածումը, պարտադրված, ճնշումների, խոշտանգումների արդյունքներում կորզված և հորինված ցուցմունքները որպես եղելություն ընդունելը և տարածելը։

Հիշե՛ք, որ միակ հիմնավոր բանը, որի համար կարող են մեղադրվել մեր հայրենակիցները Բաքվի ֆաշիստական դատարանում, դա այն է, որ նրանք ՀԱՅ են»,- նշված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից