copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 18:37 09-09-2026

Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 52-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում և իրացնում է կեղծ օղի և կոնյակ։ Նա հրավիրվել է մարզային վարչություն և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 52-ամյա տղամարդու՝ Ղուկասյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են տարբեր մակնշումներով 144 շիշ կեղծ օղի, տարբեր տարողություններով 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, խցաններ, դատարկ շշեր և այլ պարագաներ։

52-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը