copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:44 22-07-2022

Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել է հերքել NEWS.am-ի գործարար համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատարանը Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել «Նյուզ ԷյԷմ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները։ Գրառման մեջ ասվում է․

Դատավորներին, որպես Հայաստանում արդարադատությունը բռնաբարածներ որակած Ստյոպա Սաֆարյանի դեմ News.am-ի կողմից ներկայացված հայցը բավարարվել է, վճռվել է Ստյոպա Սաֆարյանին «Facebook.com» սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակայնորեն հերքել 29.07.2019 թվականին հրապարակված «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները և հրապարակել վճիռը, միաժամանակ վճռվել է Ստյոպա Սաֆարյանից հօգուտ Հայցվորի բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել