Հանրությանը հայտնի սննդաբան Լիլիթ Բասյանի կյանքում մեծ ու երջանիկ փոփոխություններ են սպասվում: Նա կրկին ամուսնանում է:
Լիլիթը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կիսվել է իր սիրելիի հետ լուսանկարով՝ կից կատարելով չափազանց անկեղծ գրառում, որով ազդարարել է իրենց համատեղ կյանքի մեկնարկի մասին:

Լիլիթ Բասյանը, ով միշտ աչքի է ընկել իր էմոցիոնալ ու անկեղծ հրապարակումներով, այս անգամ չի թաքցրել տարիների սպասումն ու Աստծուն ուղղված իր խոսքերը. «Տե՛ր... Ես այնքան տարիներ Քեզ հետ խոսում էի մի մարդու մասին, որին դեռ չէի ճանաչում։ Իսկ այսօր, նայելով նրա աչքերին, հասկանում եմ՝ Դու լսել ես իմ յուրաքանչյուր խոսքը։ Դու ինձ պարզապես սեր չպարգևեցիր։ Դու այդ սիրո միջոցով բուժեցիր իմ սիրտը։ Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր՝ սպասումը երբեք իզուր չէ, եթե դրա մեջ հավատ կա։ Շուտով ամուսնանում եմ»։
Այս ուրախալի լուրը վայրկյանների ընթացքում բուռն արձագանք է գտել սոցցանցերում: