Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գերցեն և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: