Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը սոցիալական հարթակներում տեղադրած նոր, հրապարակումներով ամառային տրամադրություն է փոխանցել իր հետևորդներին: Այս օրերին դստեր հետ միասին անմոռանալի հանգիստ վայելող հաղորդավարուհին Ինստագրամի իր էջում կիսվել է ծովափնյա նոր ու հմայիչ կադրերով՝ հանդես գալով հետաքրքիր հարցադրմամբ:
Յանա Դանիելյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր նրբաճաշակ ոճով և գրավիչ արտաքինով, ծովափնյա ջերմ ու արևոտ լուսանկարներին կից կատարել է հետևյալ գրառումը:
«Ծովն ու արևը մի ուրիշ տեսակ են ինձ սազում։ Համաձա՞յն եք»,- դիմելով իր հազարավոր երկրպագուներին՝ գրել է հաղորդավարուհին։ Հարկ է նշել, որ Յանան իր հանգիստը վայելում է դստեր հետ միասին։
Մոր ու դուստր ջերմ հարաբերություններն ու համատեղ արձակուրդային ուրախ պահերը միշտ էլ մեծ հետաքրքրությամբ են ընդունվում հանրության կողմից: